Էլթոն Ջոնը համերգի ժամանակ հիշատակել է Եղիսաբեթ II-րդ թագուհուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էլթոն Ջոնը համերգի ժամանակ հիշատակել է Եղիսաբեթ II-րդ թագուհուն




Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան լուրը։ Նա հարգանքի տուրք է մատուցել թագուհուն Տորոնտոյում իր համերգի ժամանակ։

«Ցավալի լուր ստացանք, որ Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթը մահացել է։ Նա ոգեշնչում էր իր շրջապատին, այդ թվում՝ ինձ: Թագուհին երկիրը առաջնորդեց մեծագույն իրադարձությունների եւ ամենագորշ ժամանակաշրջանների ընթացքում: Նա աչքի էր ընկնում իր ազնվականությամբ, անկեղծ սիրով եւ ջերմությամբ»,- Էլթոն Ջոնի խոսքերը մեջբերում է Variety-ն։

Երաժիշտը նաեւ ասել է՝ 75 տարեկան է եւ թագուհին ամբողջ կյանքում եղել է իր հետ: «Անչափ տխուր եմ, որ նա այլեւս չի լինի իմ կողքին: Բայց միեւնույն ժամանակ ուրախ եմ, որ նա հոգեկան հանգստություն գտավ»,- ասել է Էլթոն Ջոնը:

Երաժիշտը նաեւ թվիթերյան իր էջում է գրել, որ Եղիսաբեթ թագուհին իր կյանքի հսկայական մասն է եղել մանկությունից մինչ օրս: