Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է



Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3-1 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Աբդոլահ Սարավիյին ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր, որտեղ մրցակիցը կլինի Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլենով Միլովը:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել: 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 3-1 հաշվով առավելության էր հասել թուրք Մետեհան Բասարի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 9-0 հաշվով հաղթել ղրղզ Բեկսուլթան Մահմուդովին:

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը(55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը(67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։