Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին և քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին և քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց




Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը 3-1 հաշվով հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիր էր նվաճել, քանի որ նրա առաջին գոտեմարտի մրցակից, Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Իսոմին հրաժարվել է պայքարից։

Մրցումային երկրորդ օրը 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում 1-3 հաշվով պարտվել է ուկրաինացի Փավրիզ Նասիբովին, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը՝ 3-1 հաշվով հաղթել ճապոնացի Ռյուտո Իկեդային, իսկ 82 կգ քաշային Կարապետ Չալյանը՝ մեկնարկային գոտեմարտում 3-1 հաշվով հաղթել Ֆիլիպ Սաչիչին։

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն էլ հաղթել է սփոփիչ երրորդ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար։