Շաղոյան. «Շատ ուրախ եմ «ԲԿՄԱ Սոֆիային» միանալու համար» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաղոյան. «Շատ ուրախ եմ «ԲԿՄԱ Սոֆիային» միանալու համար»




Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը, «ԲԿՄԱ Սոֆիային» միանալուց հետո գրառում է կատարել իր Ինստագրամի էջում։

«Շատ ուրախ եմ «ԲԿՄԱ Սոֆիային» միանալու համար, որը Բուլղիարիայի ամենատիտղոսակիր ակումբն է ու շատ մեծ հավակնություններ ունի։ Կանեմ ամեն հնարավորը, որ բարելավեմ հմտություններս ու թիմին օգնեմ նոր բարձրունքների հասնել»,- գրել է Շաղոյանը։


Հիշեցնենք, որ Շաղոյանը 2022 թվականի սեպտեմբերին Երևանի ԲԿՄԱ-ից է միացել բուլղարական ակումբին՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։

2022/23 մրցաշրջանում Շաղոյանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 6 խաղի, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։