Քիմի եղբոր անչափ հուզիչ գրառումը պատերազմի ու հայ փոքրիկների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմի եղբոր անչափ հուզիչ գրառումը պատերազմի ու հայ փոքրիկների մասին




Քիմ Քարդաշյանի եղբայրը`Նարբե Քարդաշյանը, երեկ ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Հրապարակել է 44 օրյա պատերազմում զոհված հերոսի փոքրիկ աղջկա հարցազրույցն ու գրել.

«Սերնդեսերունդ տանջվում են, այս խեղճ երեխաները»:



Ինչպես նաև Նարբեն տեղադրել է Երևանի լուսանկարն ու ներկայացրել, թե ինչ է կատարվում Հայաստանում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔիմՔարդաշյանը ևս խնդրել էր ամբողջ աշխարհին, որ աղոթեն Հայաստանի համար:

«Մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը՝ համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝ նրանց և սեփական կյանքը փրկելու համար:


Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար», – ասվում է գրառման մեջ: