«Կանգնեք Հայաստանի կողքին»․ «Փյունիկ»-ի նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն գոլից հետո իր աջակցությունն է հայտնել Հայաստանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կանգնեք Հայաստանի կողքին»․ «Փյունիկ»-ի նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն գոլից հետո իր աջակցությունն է հայտնել Հայաստանին




Սեպտեմբերի 15-ին Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայացած՝ «Փյունիկ»-«Սլովանի» հանդիպման ժամանակ հայաստանյան ակումբի հարձակվող, նիգերիացի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոն խփած գոլից հետո իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Յուսուֆը ցուցադրել է շապիկը, որին գրված էր՝ «Կանգնեք Հայաստանի կողքին»։ Ֆուտբոլիստն օգտագործել է «Խաղաղություն» հեշթեգը։ Գրառման մեջ նաեւ նշված էր՝ «Մեզ այստեղ դուր է գալիս»։



Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» ու Սլովակիայի չեմպիոն «Սլովանիի» հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ հայկական թիմի։ Յուսուֆը դարձել է երկրորդ գոլի հեղինակը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ հայտնի է 105 զոհի մասին: