Սարիկ Անդրեասյանը, Գոհար Ավետիսյանը, Եվգենի Պետրոսյանը և արտերկրում բնակվող մի շարք հայ հայտնիներ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարիկ Անդրեասյանը, Գոհար Ավետիսյանը, Եվգենի Պետրոսյանը և արտերկրում բնակվող մի շարք հայ հայտնիներ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին





Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ կապված՝ Հայաստանին աջակցելու մասին են հայտնել բազմաթիվ մշակութային գործիչներ, արտերկրում բնակվող հայ հայտնիներ։

Մեդիաարշավը սկսել է ռուսաստանաբնակ հայ մշակութային գործիչ Սարիկ Անդրեասյանը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ ներգրավված են մի շարք հայտնի գործիչներ:

«Հայաստան, մենք քեզ հետ ենք: Ես սիրում եմ քեզ, հայրենի՛ք: Մենք չենք վախենում, չենք թաքնվում, մենք միշտ քո կողքին ենք, անկախ նրանից՝ որտեղ ենք մենք բնակվում և ինչ հանգամանքներ են մեզ բաժանել: Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր միացան այս մեդիիարշավին»,- գրել է Սարիկ Անդրեասյանը:


Հոլովակում նկարահանվել են արտերկրում բնակվող մի շարք հայ հայտնիներ, մասնավորապես՝ Գոհար Ավետիսյանը, Սարիկ Անդրեասյանը, Սևակ Խանաղյանը, Եվգենի Պետրոսյանը, Կարեն Ավանեսյանը, Արծվիկ Հարությունյանը, Սոֆիա Բրոյանը, Սահակ Մկրտչյան, Ռոմա Կոգրամանովը և այլք: