Time ամսագիրը սեպտեմբերյան համարի շապիկը նվիրել է Եղիսաբեթ II-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Time ամսագիրը սեպտեմբերյան համարի շապիկը նվիրել է Եղիսաբեթ II-ին




Ամերիկյան Time ամսագրի աշխատակիցներն առցանց հրապարակել են սեպտեմբերյան համարի շապիկը, որում պատկերված է հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի լուսանկարը:

«Time-ի հիշարժան շապիկը. Եղիսաբեթ II թագուհի, 1926-2022 թթ.», - ասվում է հրատարակության թվիթյան էջում։

Նկարն արվել է 1968 թվականին ХХ դարի լուսանկարիչ Սեսիլ Բիթոնի կողմից։ Հենց նա է դարձել թագուհու երիտսարդության տարիների լուսանկարների մեծ մասի հեղինակը։


Հիշատակի շապիկի վրա թագուհու նկարը եզերված է ոչ թե կարմիր, այլ արծաթագույն շրջանակով։ Ամսագիրը վերջին անգամ այն ​​օգտագործել է 2008 թվականին՝ Բարաք Օբամայի շապիկի համար: Այն ժամանակ նա ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ։

Time ամսագիրը բազմիցս շապիկին տեղադրել է Եղիսաբեթ II թագուհու նկարները։ Թագուհու հետ առաջին շապիկը ներկայացվել է 1929 թվականի ապրիլին։ Այն ժամանակ նա դեռ արքայադուստր Լիլիբեթն էր։ Նկարում Մեծ Բրիտանիայի ապագա տիրակալը 3 տարեկան էր։ Դրանից հետո թագուհու լուսանկարները շապիկին հայտնվել են առնվազն 10 անգամ։


Եղիսաբեթ II թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։ Նա 96 տարեկան էր։ Այս տարի նա նշեց իր գահակալության 70-ամյակը։


Թագուհու մահվան լուրից որոշ ժամանակ անց Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի թագավոր է դառնում 73-ամյա արքայազն Չարլզը՝ Եղիսաբեթ II-ի ավագ որդին։