Գոհար Ավետիսյանին դատի են տվել` պահանջելով 300 մլն ռուբլի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանին դատի են տվել` պահանջելով 300 մլն ռուբլի




Գոհար Ավետիսյանի դեմ հայց է ներկայացվել՝ իր հետեւորդներին խաբեության միջոցով նիհարելու կուրսեր վաճառելու եւ հարստանալու համար: Հայցը ներկայացրել է նիհարելու «Խելագար չորացում» մեթոդի հեղինակ եւ առողջ ապրելակերպի ոլորտի փորձագետ Վասիլի Սմոլնին:

«Իմ փաստաբանն արդեն պատրաստել է փաստաթղթերը, եւ այսօր ես դրանք ուղարկում եմ դատարան։ Պահանջում եմ 300 միլիոն ռուբլի փոխհատուցում՝ օգտատերերին նիհարելու պոտենցիալ վտանգավոր մեթոդից պաշտպանելու համար։

Ես գրել եմ 4 գիրք՝ ճիշտ սնվելու մասին եւ համոզված եմ, որ Գոհարի դասընթացը ստեղծվել է բացառապես միամիտ մարդկանց հաշվին փող աշխատելու համար։ Այս մեթոդի մեջ մարդուն նիհարեցնող ոչինչ չկա։

Գոհար, դու փորձում ես գումար աշխատել քո միամիտ հետեւորդների հաշվին՝ նիհարելու քո տարբերակին հակառակ ապրանք վաճառելով: Դուք խոսում եք մի բանից, որը երբեք չեք կիրառել, քանի որ նիհարել եք աներեւակայելի քանակությամբ պլաստիկ վիրահատությունների միջոցով։

Ո՞ւր է գնում այս աշխարհը», — ասել Վասիլի Սմոլնին: