Վանդա Նառան հայտարարել է Մաուրո Իկարդիից բաժանվելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վանդա Նառան հայտարարել է Մաուրո Իկարդիից բաժանվելու մասին




Թուրքական «Գալաթասարայի» նորեկ, արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կին և գործակալ Վանդա Նառան սոցցանցերում գրառում է կատարել՝ հայտարարելով իրենց ամուսնալուծության մասին:

«Ինձ համար շատ ցավալի է ապրել այս պահը։ Բայց, հաշվի առնելով մամուլում շրջանառվող շահարկումները, ավելի լավ կլինի, որ բոլորն իմ կողմից լսեն:

Այլևս ոչինչ չունեմ հայտարարելու այս թեմայով, և չեմ ցանկանում մանրամասներ հայտնել բաժանման մասին։ Խնդրում եմ հասկանալ ոչ միայն ինձ, այլ նաև մեր երեխաներին»,- գրել է Նառան:

Հիշեցնենք, որ Իկարդին ու Նառան ունեն երկու երեխա: 2021-ի ամռանը Նառան ֆուտբոլիստին մեդադրել էր դավաճանության մեջ։