Ֆեդերերն արտաստվեց կարիերայի վերջին մրցախաղից հետո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆեդերերն արտաստվեց կարիերայի վերջին մրցախաղից հետո




Շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարիերայի վերջին մրցախաղից հետո չի կարողացել զսպել արցունքները:

Սեպտեմբերի 24-ին Լոնդոնում 41-ամյա Ֆեդերերը պրոֆեսիոնալ կարիերայի վերջին վերջին մրցախաղն է անցկացրել։ Լեյվերի գավաթում նա Ռաֆայել Նադալի հետ զուգախաղում մրցել է ամերիկացիներ Ֆրենսիս Տիաֆոյի ու Ջեկ Սոկի դեմ: Ֆեդերերն ու Նադալը պարտվել են 6-4, 6-7 (2-7), 9-11 հաշվով:


Մրցախաղից անմիջապես հետո Ֆեդերերն արտասվել է: Հուզվել է նաև Ռաֆայել Նադալը:


Այս հանդիպումը վերջինն էր շվեյցարացի թենիսիստի համար: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթողը հայտարարել էր, որ Լեյվերի գավաթից հետո ավարտելու է կարիերան: