Լեոնարդո ԴիԿապրիոյին այս անգամ սիրավեպ են վերագրում Ջիջի Հադիդի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեոնարդո ԴիԿապրիոյին այս անգամ սիրավեպ են վերագրում Ջիջի Հադիդի հետ




Ամերիկյան լրատվամիջոցները չեն դադարում գրել, որ Լեոնարդո ԴիԿապրիոն հանդիպում է 27-ամյա սուպերմոդել Ջիջի Հադիդի հետ:

Նա վերջերս է բաժանվել 25-ամյա Կամիլա Մորրոնից, որի հետ հանդիպել է 4 տարի: Դրանից անմիջապես հետո համացանցում խոսակցություններ սկսվեցին, որ դերասանը չի հանդիպում 25-ից բարձր տարիքի կանանց հետ, իսկ Մորրոնը հունիսին էր 25 տարեկան դարձել:

Հիմա էլ այդ թեման շարունակելով՝ օգտատերերը կատակում են, որ ԴիԿապրիոն մոռացել է համացանցում նայել Հադիդի տարիքը:

Սեպտեմբերի 14-ին Daily Mail-ը հրապարակել է նրանց առաջին համատեղ լուսանկարը, որն արվել է Նյու Յորքում՝ նորաձեւության շաբաթվան նվիրված երեկույթներից մեկի ժամանակ: ԴիԿապրիոն ու Հադիդը կողք կողքի նստած զրուցել են, ապա Լեոն մոտեցել է նրան ու բռնել ձեռքը:



«Լեոն այն մարդկանցից չէ, որ միանգամից նետվում է հարաբերությունների մեջ: Նա դա աստիճանաբար է անում»,- ասել է դերասանի ընկերներից մեկը:

Page Six-ն էլ իր աղբյուրներին հղում կատարելով գրել է, որ նրանք ավելի են մտերմանում, բայց դեռ չեն շտապում լուրջ հարաբերություններ սկսել:

Ավելի վաղ նշվում էր, որ 47-ամյա ԴիԿապրիոն ու Հադիդը միասին շատ ժամանակ են անցկացնում, բայց հիմնականում ընկերների ներկայությամբ: Մինչ այդ էլ միասին տարբեր միջոցառումների են ներկա եղել, սակայն ռոմանտիկ հարաբերություններն ավելի ուշ են սկսվել:

Մեկ օր առաջ էլ Us Weekly-ին անանուն աղբյուրը հայտնել է, որ ամեն ինչ ավելի լուրջ է ու զույգը սկսել է պաշտոնապես հանդիպել: «Նա կարծում է, որ Ջիջին գեղեցիկ է, բայց նույնպես իմաստուն, առաջադեմ»,- ասել է նա:

Ջիջի Հադիդը 2021-ի հոկտեմբերին է բավական սկանդալային կերպով բաժանվել երգիչ Զեյն Մալիկից, նրանց դուստր Խայը 2 տարեկան է: Մոդելի մայրը՝ Յոլանդա Հադիդը, երգչին մեղադրել էր տնային բռնության համար:

Նյութի աաղբյուրը այստեղ: