«Մենք հետևում ենք բոլոր այն ֆուտբոլիստների խաղին, ովքեր կարող են հրավիրվել հավաքական»․ Կապառոս - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք հետևում ենք բոլոր այն ֆուտբոլիստների խաղին, ովքեր կարող են հրավիրվել հավաքական»․ Կապառոս


Սեպտեմբերի 24-ին, Երևանում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։

Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպման մասին։

«Մենք հետևում ենք բոլոր այն ֆուտբոլիստների խաղին, ովքեր կարող են հրավիրվել հավաքական։ Այս պահի դրությամբ հրավիրված ֆուտբոլիտներն, իմ կարծիքով, ավելի ուժեղ են։

Ադամյանին բոլորս սիրում ենք և գնահատում։ Բայց նրա բացակայության պատճառը հենց ինքն է։

Բարձր կարծիք ունենք Ուկրաինայի հավաքականի վերաբերյալ։ Մենք բարդ խմբում ենք հայտնվել։ Հաշվի առնելով մրցակցին, մեր թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի լինի, եթե ցանկանում ենք արդյունքի հասնել»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։

Ասուլիսն ամբողջությամբ՝ ՀՖՖ տեսանյութում: