Ժիրայր Մարգարյան. «Ամեն ինչ պետք է անենք Իռլանդիայում հաղթելու և երկրպագուներին ուրախացնելու համար» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ժիրայր Մարգարյան. «Ամեն ինչ պետք է անենք Իռլանդիայում հաղթելու և երկրպագուներին ուրախացնելու համար»




Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Ուրարտուի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը պատասխանել է «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Արամ Սահակյանի հարցերին Ուկրաինայի դեմ ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղից հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանը հավաքականն ուկրաինացիներին պարտվել էր 0-5 հաշվով:

- Ժիրայր, ծանր պարտություն կրեցինք, թեև առաջին կեսում լավ ֆուտբոլ էինք խաղում: Ինչու՞ այսպես ստացվեց:

- Ճիշտ է՝ առաջին կեսի սկզբում լավ էինք խաղում, հետո գոլ բաց թողեցինք: Չեմ կարող ասել՝ ինչ պատահեց թիմին, սակայն երկրորդ կեսում շատ վատ խաղացինք: Մեր խաղադաշտում այսպես չպիտի ելույթ ունենայինք: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից:

- Առաջին խաղում հաղթել ենք Իռլանդիային: Գուցե վերջին խաղում նույնպես հաղթենք, ի՞նչ ես կարծում:

-Իհարկե, ամեն ինչ պետք է անենք Իռլանդիայում հաղթելու և երկրպագուներին ուրախացնելու համար:

Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 5 տուրից հետո 3 միավորով 1-ին խմբի 4-րդ տեղում է: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 27-ին Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ և միայն հաղթանակի դեպքում կպահպանի տեղը B դիվիզիոնում։