«Ստատուսներով հզոր հայրենիք չենք ունենալու». Գրիգ Գևորգյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ստատուսներով հզոր հայրենիք չենք ունենալու». Գրիգ Գևորգյան




Հաղորդավար և հումորիստ Գրիգ Գևորգյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի՝ Խորեն Աբրահամյանի մասնակցությամբ հոլովակ, որին կից գրել է. 

«Ամեն օր ավելի լավ աշխատել: Ամեն մեկս մեր տեղում: Ցանկացած օր: Մեխանիզմը շատ պարզ է: Արթնանաս ու ասես՝ այսօր անհնարինն եմ անելու, ամենալավն եմ աշխատելու: Ես գիտեմ, թե ինչ դժվար է բոլորիս համար: Շատ դժվար է, բայց ստատուսներով հզոր հայրենիք չենք ունենալու: Աշխատել է պետք, ամեն օր, ամեն ժամ: Աշխատել անմնացորդ, թասիբով, գիտակցաբար: Ու դա կլինի հայրենիքի հանդեպ իսկական սերը: Ու կտեսնենք իրական հզոր հայրենիք, այլ ոչ թե միայն ստատուսներում ու երգերում»: