Լուկաս Սելարայանը պատասխանել է «Վիվառո Մեդիա»-ի լրագրողի հարցերին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լուկաս Սելարայանը պատասխանել է «Վիվառո Մեդիա»-ի լրագրողի հարցերին




Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը պատասխանել է «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Արամ Սահակյանի հարցերին Ուկրաինայի դեմ ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղից հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանը հավաքականն ուկրաինացիներին պարտվել էր 0-5 հաշվով:

- Մեկնարկային 20 րոպեների ընթացքում հավաքականը բավական լավ տեսք ուներ, իսկ հետո ինչ-որ բան չստացվեց: Ո՞րն էր անհաջող խաղի պատճառը:

- Կարծում եմ՝ առաջին կեսում լավ ենք խաղացել ու ավելի շատ պահեր ունեինք: Երկրորդ խաղակեսը մեզ մոտ չստացվեց, իսկ մրցակիցն էլ օգտագործեց բոլոր հնարավորությունները:

- Լուկաս, առաջին կեսում աչքի ընկնելու լավ հնարավորություն ունեիր : Գուցե չափից շատ մեծ ցանկությու՞նը խանգարեց գոլ խփել:

- Արագ գրոհ ստացվեց, գնդակը խլեցի ու վազեցի դեպի Ուկրաինայի դարպասը: Ինձ հետապնդում էր մրցակցի 2 ֆուտբոլիստ: Կարծում եմ՝ լավ հարվածեցի, սակայն դարպասապահը հիանալի գործեց, ու ցավում եմ, որ գոլի հեղինակ չդարձա:

-Ինչպես է թիմը վերականգնվելու այս պարտությունից հետո:

-Ծանր պարտություն էր, սակայն պետք է թերթել այս էջը: Երեքշաբթի ունենք կարևոր խաղ, որին պետք է լավ պատրատվել ու փորձել շտկել իրավիճակը:

Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 5 տուրից հետո 3 միավորով 1-ին խմբի 4-րդ տեղում է: Վերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 27-ին Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ և միայն հաղթանակի դեպքում կպահպանի տեղը B դիվիզիոնում։