Լրահոս

Ազգերի լիգա. Ամենաթանկարժեք հավաքականների տասնյակն ու Հայաստանը




Ազգերի լիգայի խմբային փուլի ավարտական խաղերին ընդառաջ VNews-ը ներկայացնում է մրցաշարի մասնակից ամենաթանկարժեք հավաքականների տասնյակը: Վերջում կներկայացնենք նաև B դիվիզիոնում ելույթ ունեցող Հայաստանի ազգային հավաքականի կազմի արժեքն ու ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը:

10. Նորվեգիա, 335 000 000 եվրո



Լավագույն տասնյակից Նորվեգիայի հավաքականը միակն է, որ ելույթ է ունենում B դիվիզիոնում: Անկացրած 4 խաղից հետո նորվեգացիները 10 միավորով 4-րդ խմբի առաջատարն են:

Ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը.Էրլինգ Հոլանդ՝ 150 միլիոն եվրո («Մանչեսթեր Սիթի»)
Մարտին Էդեգոր՝ 50 միլիոն եվրո («Արսենալ»)
Քրիստոֆեր Այեր՝ 18 միլիոն եվրո («Բրենթֆորդ»)
Սանդեր Բերգե՝ 16 միլիոն եվրո («Շեֆիլդ Յունայթեդ»)
Մոհամեդ Էլյունուսի՝ 12 միլիոն եվրո («Սաութհեմփթոն»)

Ինչպես երևում է, մեծ հաշվով Էրլինգ Հոլանդի շուկայական արժեքի հիման վրա է Նորվեգիայի հավաքականը տեղ զբաղեցնում լավագույն տասնյակում: 22-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է ամբողջ հավաքականի արժեքի գրեթե կեսը:

9. Խորվաթիա, 343 400 000 եվրո



A դիվիզիոնի 1-ին խմբում ընդգրկված, աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը 5 խաղից հետո 10 միավորով առաջատարն է:

Ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը.Յոշկո Գվարդիոլ՝ 60 միլիոն եվրո («Լայպցիգ»)
Մատեո Կովաչիչ՝ 42 միլիոն եվրո («Չելսի»)
Մարսելո Բրոզովիչ՝ 40 միլիոն եվրո («Ինտեր»)
Մարիո Պաշալիչ՝ 28 միլիոն եվրո («Ատալանտա»)
Նիկոլա Վլաշիչ՝ 22 միլիոն եվրո («Տորինո»)

Տարիքով պայմանավորված՝ Լուկա Մոդրիչը (37) և Իվան Պերիշիչը (33) դուրս են մնացել հավաքականի ամենաթանկարժեք խաղացողների հնգյակից: Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 10-ական միլիոն եվրո:

8. Նիդեռլանդներ, 536 950 000 եվրո



A դիվիզիոնի 4-րդ խմբում ընդգրկված Նիդեռլանդների հավաքականը 5 խաղից հետո 13 միավորով խմբի առաջատարն է:

Ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը.Մատեյս դե Լիխտ՝ 70 միլիոն եվրո («Բավարիա»)
Ֆրենկի դե Յոնգ՝ 60 միլիոն եվրո («Բարսելոնա»)
Վիրջիլ վան Դեյկ՝ 55 միլիոն եվրո («Լիվերպուլ»)
Յուրիեն Տիմբեր՝ 45 միլիոն եվրո («Այաքս»)
Մեմֆիս Դեպայ՝ 35 միլիոն եվրո («Բարսելոնա»)

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում են նաև ՊՍՎ-ի 23-ամյա վինգեր Կոդի Գակպոն, «Ինտերի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Ստեֆան դե Վրեյը, «Այաքսի» 24-ամյա վինգեր Ստևեն Բերգվեյնը, «Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա կենտրոնական պաշտպան Նաթան Ակեն ու «Ինտերի» 26-ամյա պաշտպան Դենզել Դյումֆրիսը:

7. Բելգիա, 564 700 000 եվրո



Նիդեռլանդների հավաքականի հետ A դիվիզիոնի 4-րդ խմբում է ընդգրկված նաև Բելգիայի հավաքականը, որն անցկացրած 5 խաղից հետո 10 միավորով 2-րդ տեղում է:

Ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը.Կևին դե Բրույնե՝ 85 միլիոն եվրո («Մանչեսթեր Սիթի»)
Տիբո Կուրտուա՝ 60 միլիոն եվրո («Ռեալ Մադրիդ»)
Յուրի Տիլեմանս՝ 45 միլիոն եվրո («Լեսթեր»)
Յանիկ Կարասկո՝ 40 միլիոն եվրո («Ատլետիկո Մադրիդ»)
Շառլ դե Կետելարե՝ 30 միլիոն եվրո («Միլան»), Ամադու Օնանա՝ 30 միլիոն եվրո («Էվերթոն»)

Եթե ցանկում փնտրում եք Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարին, ապա նշենք, որ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո, ինչպես հարազատ եղբոր՝ Տորգան Ազարի տրանսֆերային արժեքը:

6. Իտալիա, 655 500 000 եվրո



A դիվիզիոնի 3-րդ խմբում ընդգրկված, Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականն անցկացրած 4 խաղից հետո 5 միավորով 3-րդ տեղում է:

Ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը.Նիկոլո Բարելա՝ 70 միլիոն եվրո («Ինտեր»)
Ալեսանդրո Բաստոնի՝ 60 միլիոն եվրո («Ինտեր»)
Ջանլուիջի Դոնարումա՝ 50 միլիոն եվրո (ՊՍԺ), Սանդրո Տոնալի՝ 50 միլիոն եվրո («Միլան»)
Ժորժինյո՝ 40 միլիոն եվրո («Չելսի»)
Ջանլուկա Սկամակա՝ 30 միլիոն եվրո («Վեսթ Հեմ»)

Կենտրոնական հարձակվող, 32-ամյա Չիրո Իմոբիլեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 միլիոն եվրո, իսկ կենտրոնական պաշտպան, 35-ամյա Լեոնարդո Բոնուչիի տրանսֆերային արժեքը՝ 6 միլիոն եվրո:

5. Իսպանիա, 790 000 000 եվրո



A դիվիզիոնի 2-րդ խմբում ընդգրկված Իսպանիայի հավաքականը 4 խաղից հետո 8 միավորով առաջատարն է:

Ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը.Ռոդրի՝ 80 միլիոն եվրո («Մանչեսթեր Սիթի»), Պեդրի՝ 80 միլիոն եվրո, «Բարսելոնա»
Գավի՝ 60 միլիոն եվրո («Բարսելոնա»)
Պաու Տորես՝ 50 միլիոն եվրո («Վիլյառեալ»)
Մարկոս Լյորենտե՝ 45 միլիոն եվրո («Ատլետիկո Մադրիդ»), Ֆերան Տորես՝ 45 միլիոն եվրո («Բարսելոնա»)
Խոսե Գայա՝ 40 միլիոն եվրո («Վալենսիա»), Մարկո Ասենսիո՝ 40 միլիոն եվրո («Ռեալ Մադրիդ»)

33-ամյա եզրային պաշտպաններ Սեզար Ասպիլիկուետայի ու Ժորդի Ալբայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9-ական միլիոն եվրո, ինչպես 34-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի տրանսֆերային արժեքը: 29-ամյա կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է:

4. Գերմանիա, 818 000 000 եվրո



A դիվիզիոնի 3-րդ խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականը 4 խաղից հետո 6 միավորով 2-րդ տեղում է և 1 միավոր է զիջում առաջատար Հունգարիայի հավաքականին:

Ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը.Ջոշուա Կիմիխ՝ 80 միլիոն եվրո, Ջամալ Մուսիալա՝ 80 միլիոն եվրո (երկուսն էլ՝ «Բավարիա»)
Կայ Հավերց՝ 70 միլիոն եվրո («Չելսի»)
Սերժ Գնաբրի՝ 65 միլիոն եվրո («Բավարիա»)
Լերոյ Սանե՝ 60 միլիոն եվրո («Բավարիա»)
Անտոնիո Ռյուդիգեր՝ 40 միլիոն եվրո («Ռեալ Մադրիդ»)

Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: Տասնյակում են նաև Նիկլաս Զյուլեն, Նիկո Շլոտերբեկը (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ») և Ռոբին Գոսենսը («Ինտեր»):

3. Ֆրանսիա, 909 500 000 եվրո



A դիվիզիոնի 1-ին խմբում ընդգրկված, աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն անցկացրած 5 խաղից հետո 5 միավորով 3-րդն է խմբում: Վերջին՝ 6-րդ տուրից առաջ ֆրանսիացիները 4 միավոր զիջում են Դանիայի հավաքականին, 5 միավոր՝ աշխարհի փոխչեմպիոն խորվաթներին:

Ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը.Կիլիան Մբապե՝ 160 միլիոն եվրո (ՊՍԺ)
Քրիստոֆեր Նկունկու՝ 80 միլիոն եվրո («Լայպցիգ»)
Ժյուլ Կունդե՝ 60 միլիոն եվրո («Բարսելոնա»), Օրելյան Չուամենի՝ 60 միլիոն եվրո («Ռեալ Մադրիդ»)
Էդուարդո Կամավինգա՝ 55 միլիոն եվրո («Ռեալ Մադրիդ»)
Ռաֆայել Վարան՝ 48 միլիոն եվրո («Մանչեսթեր Յունայթեդ»)

Անտուան Գրիզմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո, Ուսման Դեմբելեինը՝ 30 միլիոն եվրո: 35-ամյա վետերան Օլիվյե Ժիրուի տրանսֆերային արժեքն ամենացածրն է հավաքականում՝ 3,5 միլիոն եվրո:

2. Պորտուգալիա, 938 000 000 եվրո



A դիվիզիոնի 2-րդ խմբում ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը 4 խաղից հետո 7 միավորով 2-րդն է և 1 միավոր է զիջում առաջատար իսպանացիներին:

Ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը.Բրունու Ֆերնանդեշ՝ 85 միլիոն եվրո («Մանչեսթեր Յունայթեդ»)
Բեռնարդու Սիլվա՝ 80 միլիոն եվրո («Մանչեսթեր Սիթի»)
Ռուբեն Դիաշ՝ 75 միլիոն եվրո («Մանչեսթեր Սիթի»)
Ռաֆայել Լեաու՝ 70 միլիոն եվրո («Միլան»), Ժոաու Ֆելիշ՝ 70 միլիոն եվրո («Ատլետիկո Մադրիդ»)
Ժոաու Կանսելու՝ 65 միլիոն եվրո («Մանչեսթեր Սիթի»)

37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը 20 միլիոն եվրո է, իսկ «Լիվերպուլի» 25-ամյա վինգեր Դիոգու Ժոտայի տրանսֆերային արժեքը՝ 60 միլիոն եվրո:

1.Անգլիա, 1 340 000 000 եվրո



A դիվիզիոնի 3-րդ խմբի հետնապահ Անգլիայի հավաքականը միակն է, որի կազմի ընդհանուր տրանսֆերային արժեքը գերազանցում է 1 միլիարդ եվրոն: Ավելին՝ միլիարդին հաջորդող միլիոնների թիվը գերազանցում է Ազգերի լիգայի՝ նույնիսկ ամենաթանկարժեք կազմ ունեցող հավաքականների տասնյակը բացող Նորվեգիայի հավաքականի արժեքը, որը կազմում է 335 միլիոն եվրո:

Ամենաթանկարժեք խաղացողների հնգյակը.Հարի Քեյն՝ 90 միլիոն եվրո «Տոտենհեմ», Ֆիլ Ֆոդեն՝ 90 միլիոն եվրո («Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգեմ՝ 90 միլիոն եվրո («Բորուսիա Դորտմունդ»)
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ՝ 80 միլիոն եվրո («Լիվերպուլ»), Դեքլան Ռայս՝ 80 միլիոն եվրո («Վեսթ Հեմ»)
Մեյսոն Մաունթ՝ 75 միլիոն եվրո («Չելսի»)
Ռահիմ Ստեռլինգ՝ 70 միլիոն եվրո («Չելսի»), Ջեք Գրիլիշ՝ 70 միլիոն եվրո («Մանչեսթեր Սիթի»), Բուկայո Սակա՝ 70 միլիոն եվրո («Արսենալ»)
Ռիս Ջեյմս՝ 60 միլիոն եվրո («Չելսի»)

50 միլիոն եվրո տրանսֆերային արժեք ունեն «Միլանի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորին, «Ռոմայի» կենտրոնական հարձակվող Թեմի Աբրահամը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քալվին Ֆիլիպսը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան, Անգլիայի հավաքականի ավագ Հարի Մագուայրի տրանսֆերային արժեքը 30 միլիոն եվրո է: 2019 թվականի դեկտեմբերի 10-ին Մագուայրի տրանսֆերային արժեքը կազմում էր 70 միլիոն եվրո:

Հայաստան, 27 560 000 եվրո



B դիվիզիոնի 1-ին խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո վաստակած 3 միավորով հետնապահն է: Առաջատար Շոտլանդիայի հավաքականը վաստակել է 9, Ուկրաինան՝ 7, Իռլանդիան՝ 4 միավոր:

Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող խաղացողների հնգյակը.Էդուարդ Սպերցյան՝ 9 միլիոն եվրո («Կրասնոդար»)
Լուկաս Սելարայան՝ 8 միլիոն եվրո («Կոլամբուս Քրյու»)
Տիգրան Բարսեղյան՝ 2,2 միլիոն եվրո («Սլովան Բրատիսլավա»)
Խորեն Բայրամյան՝ 1,8 միլիոն եվրո («Ռոստով»)
Վարազդատ Հարոյան՝ 1,2 միլիոն եվրո («Անորտոսիս»), Վահան Բիչախչյան՝ 1,2 միլիոն եվրո («Պոգոն Շեցին»)

Հայաստանի հավաքականն ամենաթանկարժեք կազմ ունեցող 36-րդ թիմն է Ազգերի լիգային մասնակցող հավաքականների շրջանում: Անվանացուցակում ներկայացված հավաքականների ամենաթանկարժեք 5 ֆուտբոլիստների շրջանում Հայաստանի ազգային հավաքականի ընդհանուր կազմի արժեքը գերազանցում է միայն 4 խաղացողների տրանսֆերային արժեքը (Մոհամեդ Էլյունուսի՝ 12 միլիոն եվրո, Սանդեր Բերգե՝ 16 միլիոն եվրո, Քրիստոֆեր Այեր՝ 18 միլիոն եվրո (երեքն էլ՝ Նորվեգիա) և Նիկոլա Վլաշիչ՝ 22 միլիոն եվրո (Խորվաթիա)): Անվանացուցակում ընդգրկված մյուս բոլոր խաղացողների տրանսֆերային արժեքն ավելին է, քան Հայաստանի հավաքականի կազմի արժեքն ընդհանուր:

Բոլոր տվյալները՝ համաձայն Transfermarkt-ի