Ներսես Ավետիսյանի եւ կնոջ հարսանեկան կերպարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ներսես Ավետիսյանի եւ կնոջ հարսանեկան կերպարները




Երգիչ, հաղորդավար Ներսես Ավետիսյանը սեպտեմբերի 10-ին հրապարակում է արել`նշելով, որ հարսանիքի քավոր է եղել:

Լուսանկարներում, որում ջերմ գրկախառնված է կնոջ հետ, երգիչը կրում է մուգ կապույտ կոստյում`այն համադրելով սպիտակ շապիկի եւ պիջակի հետ: Ներսեսի կինը կրում է սեւ կարճ զգեստ եւ դեղին բարձրակրունկ սանդալներ: Նախապատվությունը տվել է արձակված եւ ալիքավոր հարդարված վարսերին եւ տեսքն ամբողջացրել արեւային ակնոցով: «Երջանկություն նորապսակներին», - հրապարակումը մեկնաբանել է հաղորդավարը`նշելով, որ քավորը երջանիկ է:



Վերջերս տեղի էր ունեցել երգչի նոր տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է «Սերը կգա» երգի հիման վրա։ Ստեղծագործության երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Ռեժիսոր եւ պրոդյուսեր՝ Հրաչ Քեշիշյան։