Հայաստանի հավաքականի հայտացուցակն Իռլանդիայի դեմ խաղում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի հավաքականի հայտացուցակն Իռլանդիայի դեմ խաղում



Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 23 ֆուտբոլիստի է հայտավորել Իռլանդիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի B դիվիզիոնի առաջին խմբի վերջին՝ 6-րդ տուրի խաղին, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:



Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին շրջանի խաղում Հայաստանի հավաքականն Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել էր իռլանդացիներին:

Վերջին տուրից առաջ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 3 միավորով առաջին խմբի 4-րդ տեղում է: Խմբի առաջատար Շոտլանդիան ունի 12 միավոր, Ուկրաինան՝ 10, իսկ Իռլանդիան՝ 4:

Իռլանդիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հայաստանի հավաքականը միայն հաղթանակի դեպքում կպահպանի տեղը Ազգերի լիգայի B դիվիզիոնում: