Անահիտ Կիրակոսյանը հրապարակել է թոռնիկի լուսանկարը. բացառիկ տեսանյութ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Կիրակոսյանը հրապարակել է թոռնիկի լուսանկարը. բացառիկ տեսանյութ


Արդեն տեղեկացրել ենք, որ Անահիտ Կիրակոսյանը տատիկ է դարձել:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնց կից հայտնել է ընտանիքի համալրման մասին։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված է դստեր՝ Լաուրայի հետ, ով մայրացել է։

«Այո՛, ես 32տարեկան եմ… Այո՛, ռեկորդ եմ սահմանել… պարզվեց տատիկ եմ արդեն… Հանգիստ մետրոյում ինձ տեղ կարող եք զիջել …. Շնորհակալություն Տիրոջը …Լաուրան մայրացավ…. դա Աստծո պարգեւ է … 25.09.2022թ․ ծնվեց հրաշք թոռնիկս… Արայիկ Թոխսանց Դավիթի։ Միայն մի բան …խաղաղություն …», – հրապարակումը մակագրել է Անահիտը։

 
 Դրանից հետո վերջինս հրապարակել է թոռնիկի լուսանկարը:



Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն օրերս կադրեր էր հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես են ամուսնու համար անակնկալ արել՝ ուղիղ կեսգիշերին շնորհավորելով նրան ծննդյան առիթով։



Նրա հրապարակումից պարզ է դառնում, որ դերասանուհու խորթ դուստրը՝ հղի է։