«Նայեք արձանին՝ սիրտը բաց՝ ինչպիսինն է հենց Հայկոն». Հրաչ Քեշիշյանի անդրադարձն ընկերոջ հիշատակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Նայեք արձանին՝ սիրտը բաց՝ ինչպիսինն է հենց Հայկոն». Հրաչ Քեշիշյանի անդրադարձն ընկերոջ հիշատակին




Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայկոյի պատվին կանգնեցված արձանի լուսանկարներն ու անդրադարձել երգչի բացակայությանը:


Մեկ տարի... բարդ մեկ տարի, որ Նրան ճանաչող յուրաքանչյուրի համար անձնապես կորուստն ապրելու մասին էր: Մենք բոլորս փորձեցինք լցնել դատարկությունը տարբեր գործերով, նախագծերով, ուղղակի Նրա ստեղծագործությամբ:

Հիմա Երեւանի քաղաքային պանթեոնում կանգնած է Հայկոյի արձանը՝ իմ ընկեր ու տաղանդավոր քանդակագործ Դավիթ Մինասյանի ստեղծագործությունը: Սա քաղաքային քանդակի մտածողությամբ ստեղծված արձան է եւ անշուշտ՝ մեմորիալ: Սա սիմվոլիկ է ու Հայկոյի երաժշտության պես արտահայտիչ:

Նայեք արձանին՝ սիրտը բաց՝ ինչպիսինն է հենց Հայկոն,

կիսատված՝ ինչպես կիսատ մնաց իր կյանքը,

արտիստիկ ու կոկիկ՝ ինչպես սիրում էր Նա....

ու կանգնած բեմում, այնտեղ, ուր թեւեր ուներ:

Լավ կլիներ նման արձան լիներ երեւանյան որեւէ պուրակում, որտեղ սիրահարներին կնայեր սիրո հավերժ Երգիչը:



Շնորհակալություն բոլոր մեր ընկներին, ովքեր մտածեցին, նախագծեցին, ստեղծեցին եւ ֆինանսավորեցին: Սա Հայկոյի մեծ համայնքի ուժն է», - հրապարակմանը կից գրել է ռեժիսորը:

Հիշեցնենք, Հիշեցնենք, որ Հայկոն մահացել էր անցյալ տարի այս օրը. նա հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի դեմ: