Միայն տեսնեք, թե ում է նման Վարդուհու թոռնիկը.առաջին անգամ ցուցադրել են երեխայի դեմքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միայն տեսնեք, թե ում է նման Վարդուհու թոռնիկը.առաջին անգամ ցուցադրել են երեխայի դեմքը




Վարդուհի Վարդանյանի հարսը՝ Մերի Ղազարյանը, նոր կադրեր է հրապարակել դստեր մասնակցությամբ, որտեղ երևում է երեխայի դեմքը:

Պետք է նշենք, որ երեխայի դեմքը մինչ օրս նրանք չեն ցուցադրել, սա առաջին կադրերն էր, որտեղից երևում է, որ երեխան նման է հայրիկին:

Հիշեցնենք,որ Մերին որոշ ժամանակ առաջ հրապարակել էր դստեր նոր լուսանկարը՝ նշելով, որ նա դարձել է մեկ ամսական։ Լոսանկարին կից նա գրել է հետևյալը․ «Մեկ ամսական երջանկություն»։



Հիշեցնենք, որ փոքրիկը ծնվել է հունիսի 3-ին:Նշենք, որ Մերին բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ՝ նորաթուխ մայրիկը նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:

Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էլ ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլն: Օրերս էլ Մերին ցույց է տվել, թե ինչպես է դստեր հետ զբոսնում:

Դեռևս ամիսներ առաջ Ռուբենը և Մերին հայտնել էին երեխայի սեռը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ պայթեցնում են փուչիկը, որտեղից թափվում են վարդագույն թերթիկներ: Նշենք, որ երեխային տվել են Վարդուհի անունը՝ ի պատիվ տատիկի: Անվան ընտրությունը Մերին բացահայտել էր դեռ ամիսներ առաջ:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ զույգի քավորն էր Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն: Նրանց հարսանեկան խնջույքին ներկա էին շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Ռուբենը և Ռազմիկ Ամյանը միասին կատարել էին Մերիին նվիրված երգ: