Լրահոս

Թագավորական ընտանիքը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում




Թագավորական ընտանիքը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս անգամ հանրությունը զայրացել էր Վինձորի ամրոցի տոմսերի թանկության պատճառով, որի տարածքում է հանգչում Եղիսաբեթ II-ի աճյունը։

Մեծ Բրիտանիայի թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին։ Նա պատմության մեջ երկրորդ ամենաերկար կառավարող միապետն էր: Իր կառավարման 70 տարիների ընթացքում Եղիսաբեթ II-ը միլիոնավոր երկրպագուներ է ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Իր վերջին ճամփորդության ժամանակ նրան ուղեկցել են ոչ միայն ազդեցիկ քաղաքական գործիչներ, այլեւ Լոնդոնի բնակիչներ ու հյուրեր։ Թեեւ պաշտոնական հրաժեշտը վաղուց ավարտվել է, հարյուրավոր մարդիկ դեռ հերթ են կանգնել Վինձորի ամրոց այցելելու համար:



Թագուհու գերեզմանը տեսնելու համար պետք է տոմս գնել։ Մեծահասակների համար դրա արժեքը կազմում է 28,5 ֆունտ (շաբաթ օրը), իսկ մյուս օրերին՝ 26,5 ֆունտ: Թեեւ իսկապես շատերն են ցանկանում հարգել Եղիսաբեթ II-ի հիշատակը, նրանցից ոչ բոլորն են պատրաստ իրեն նման շքեղություն թույլ տալ: Ոմանք չեն հասկանում, թե ինչու է թագավորական ընտանիքը վշտացած բրիտանացիներից այդքան «մեծ գումար» գանձում։

«Այն գումարը, որը նրանք խնդրում են հանգուցյալ թագուհու գերեզմանն այցելելու համար, կարող եք ծախսել Վերսալ, ամրոց, այգի եւ ժամանակավոր գեղարվեստական ցուցահանդեսների համընդհանուր տոմսի վրա: Ձեզ մոտ նույնիսկ գումար կմնա, որպեսզի սուրճ խմեք, նույնիսկ հաց ունեք»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

Լուսանկարը՝ Royal Collection Trust/
The Dean and Canons of Windsor via Getty Images