Երգեր, որոնք ծնվել են 44-օրյա պատերազմի ընթացքում
Արցախյան 44-օրյա պատերազմը անկյունադարձային էր բոլորի համար եւ փոխեց ամեն բան՝ առօրյա կյանքից մինչեւ մշակույթ, կրթություն, սոցիալական եւ հոգեւոր կյանք:
Պատերազմի օրերին, ավելի քան երբեւէ, բոլորը համախմբված էին ու փորձում էին ամեն կերպ օգնել սահմանին կանգնած զինվորին, նրա ծնողին եւ գոտեպնդել հասարակությանը: Հենց այս օրերին էլ ծնվեցին երգեր, որոնք հայրենիքի, դրա հանդեպ սիրո եւ հանուն արժանապատիվ խաղաղության պայքարի մասի են:
Երգեր, որոնք ծնվել են 44-օրյա պատերազմի ընթացքում:
«Արցախը իմ տունն է»
Երգը, որի երաժշտության հեղինակը Սիրուշոն է, իսկ բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանը, ներկայացրել է Նունե Եսայանը՝ իր պաշտոնական յութուբյան ալիքում: Երգի արտադրությունն իրականացրել է Կարեն Սեւակ դուետը:
«Արցախ»
Սեւակ Խանաղյանի կատարմամբ հայտնի «Արցախ» երգի երաժշտության հեղինակը հենց ինքը երգիչն է, իսկ բառերի հեղինակը Սոսի Խանիկյանը, ով 2021 թվականին ավտովթարի զոհ դարձավ:
Սեւակ Խանաղյանի կատարմամբ հայտնի «Արցախ» երգի երաժշտության հեղինակը հենց ինքը երգիչն է, իսկ բառերի հեղինակը Սոսի Խանիկյանը, ով 2021 թվականին ավտովթարի զոհ դարձավ:
Տեսահոլովակը պատրաստել է Արա Ղազարյանը: Youtube սոցիալական հարթակում այն ունի ավելի քան 8 միլիոն դիտում:
«Անունս Արցախ է»
Երգը, որը ներկայացվել է պատերազմի օրերին, կատարում է Շուշան Պետրոսյանը: Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը Արման Ղազարյանը:
«Անունս Արցախ է»
Երգը, որը ներկայացվել է պատերազմի օրերին, կատարում է Շուշան Պետրոսյանը: Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը Արման Ղազարյանը:
«Մեզ ոչինչ չի հաղթի»
Երգը եւ տեսահոլովակը ներկայացվել են պատերազմի ավարտից 2 օր առաջ: Յութուբյան հարթակում տեսահոլովակի դիտումներից ստացված հասույթը պիտի փոխանցվեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Երգի երաժշտության եւ բառերի հեղինակը Էդմոնդ Մակարյանն է. այն գործիքավորել է ԴերՀովան: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

Երգը կատարում են Արթուր Խաչենցը, Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սեւակ Ամրոյանը, Սեւակ Խանաղյանը, Սոնա ռուբինյանը եւ Սրբուհի Սարգսյանը: Հանդես են գալիս նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահարներ Ջիվան Գասպարյանն ու թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը եւ կիթառահար Արմեն Շավերդյանը: