Լրահոս

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը վիճել են Netflix կինոստուդիայի հետ՝ սերիալի նկարահանումների պատճառով




Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը վիճել են Netflix կինոստուդիայի հետ՝ թագավորական ընտանիքի կյանքին նվիրված վավերագրական սերիալի նկարահանումների պատճառով։ Այս մասին հայտնում է PageSix-ը։

Հրատարակության աղբյուրի փոխանցմամբ՝ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո զույգը որոշել է փոփոխություններ կատարել նախագծում, որը ստեղծվել է երկու տարվա ընթացքում։

Ըստ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի, ավելի վաղ ստեղծված նյութերը կարող են բացահայտող տեղեկություններ պարունակել Չարլզ III թագավորի, թագուհի Կոնսորտ Կամիլայի, ինչպես նաեւ Ուելսի արքայազն եւ արքայադուստր՝ Ուիլյամի ու Քեյթի մասին:

Նկարահանող խումբն ու Netflix-ի ղեկավարությունը հրաժարվել են կատարել Մեգանի եւ Հարիի խնդրանքն ու որոշ կետեր հեռացնել նախագծում զույգի լուսաբանած պատմություններից։

«Նրանք կոնտենտի վերադարձի լուրջ պահանջներ են ներկայացրել, որն այնպես են ներկայացրել, թե Netflix-ի որոշ աշխատակիցներ կարծում են՝ եթե վերադարձը լինի, ապա գործնականում անորոշ ժամանակով կհետաձգի նախագիծը», - հայտնել է աղբյուրը: