Adidas-ը սկանդալից հետո կփոխի Yeezy-ի հետ համագործակցության պայմանները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Adidas-ը սկանդալից հետո կփոխի Yeezy-ի հետ համագործակցության պայմանները




Գերմանական սպորտային adidas ապրանքանիշը վերանայում է իր համագործակցությունը Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշի հետ մի շարք սկանդալներից հետո: Այդ մասին գրում է WWD-ն։

Adidas-ը ծրագրում է փոխել Yeezy-ի հետ համագործակցության պայմանները՝ Քանյե Ուեսթի հասցեին սոցցանցերում քննադատությունների պատճառով։ Ռեփերը հայտնել է, որ ընկերությունը խախտում է համագործակցության պայմանները, նախագծեր է իրականացնում առանց իր իմացության եւ ցանկանում է իրենից գնել ապրանքանիշը։

«Մենք նաեւ գիտակցում ենք, որ բոլոր հաջողված գործընկերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր արժեքների վրա: Իրավիճակը մասնավոր կերպով կարգավորելու բազմակի փորձերից հետո մենք որոշել ենք վերանայել գործընկերությունը։ Այս ժամանակահատվածում մենք կշարունակենք համատեղ կառավարել ընթացիկ արտադրանքը»,- ասվում է adidas-ի հայտարարության մեջ:

Ուեսթն արձագանքել է Instagram-ում adidas-ի հայտարարությանը՝ պնդելով, որ ապրանքանիշը գողացել է իր դիզայնը։