Աստղագուշակ՝ հոկտեմբերի 8-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 8-ի համար




Խոյ: 

Ֆինանսական տեսանկյունից օրվա երկրորդ կեսն առավել բարեհաջող կդասավորվի: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ: Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծէ: Դրանք ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը, այլև թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

Ցուլ: 

Հնարավոր է ինքնազգացողության վատացում, սակայն լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրաների համար: Ընդ որում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն փորձված միջոցներ, քանզի ալերգիայի վտանգը մեծ է:

Երկվորյակ: 

Բարեհաջող օր է նոր ծանոթությունների համար: Այդ հարաբերություները կլինեն գործնական, ընկերական բնույթի, այլ ոչ՝ սիրային: Հրաշալի օր է աչք շոյող իրեր ձեռք բերելու համար: Ձեր նուրբ ճաշակն այսօր ձեզ շատ կօգնի:

Խեցգետին: 

Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծ է: Հնարավոր են այնպիսի լուրեր ,որոնք կստիպեն արմատապես փոխել ձեր ծրագրերը: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Առյուծ: 

Կենսական ներուժը բարձր է: Անգամ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն չեք զգա և ուժասպառ չեք լինի: Հրաշալի օր է ֆիզիկական աշխատանք կատարելու, սպորտով զբաղվելու համար: Երեկոն տրամադրեք արդյունավետ կանխարգելիչ պրոցեդուրաներին:

Կույս: 

Հնարավոր են նոր ռոմանտիկ հետաքրքրություններ: Այսօր սկսված հարաբերությունները թեև շատ ուրախություն կբերեն, սակայն, հազիվ թե երկարատև լինեն: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ, ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Այսօր խոշոր գնումներ կատարել չարժե:

Կշեռք: 

Օրվա երկրորդ կեսին բացառապես հաճելի, սիրային ապրումներ կունենաք: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ներքին ձայնի շնորհիվ, կխուսափեք սխալներից, որոնք կարող են հարազատների հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնել:

Կարիճ: 

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը լավ կդասավորվի: Փոքր-ինչ անսովոր սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Գործի դրեք ձեր վառ երևակայությունը, և, անկասկած, հաճելիորեն կզարմացնեք ու կուրախացնեք ձեր սիրելիին:

Աղեղնավոր: 

Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա գործեք ինքնուրույն: Ո՛չ տանը և ո՛չ էլ աշխատավայրում հուսալի աջակիցներ չեք գտնի: Փոխարենը հնարավորություն կունենաք հանդիպելու նրան, ով կհամաձայնի գումարային ներդրում կատարել, ձեզ համար, կարևոր նախագծում:

Այծեղջյուր: 

Կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Նաև ձեռք բերել նվերներ ընկերների և մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք զբոսանքի համար, այն կօգնի խուսափել գլխացավից և անքնությունից:

Ջրհոս: 

Օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, ինքնամոռաց սիրահարվեք: Սակայն նոր հարաբերություններ սկսել չարժե: Դրանք ներդաշնակ զարգացում չեն ունենա և ավելի շատ խնդիրներ կստեղծեն: Արդեն կայացած զույգերին չեզոք օր է սպասվում: Վեճեր չեն լինի, սակայն հարաբերություններում, որոշ սառնություն կնկատվի, բարեբախտաբար՝ ժամանակավոր:

Ձկներ: Չնայած որոշ դժվարությունների՝ օրն, ընդհանուր առմամբ, լավ կդասավորվի: Անգամ ամենաբարդ իրավիճակներում չեք կորցնի լավատեսությունն ու կենսասիրությունը: Հնարավոր է հանդիպեք մարդկանց, ովքեր, անշահախնդրորեն, իրենց վրա կվերցնեն ձեր խնդիրների մի մասը :