Աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Հաճոյախոսություններն այն չեն լինի, ծաղիկները կթոշնեն ճանապարհին, իսկ ընթրիքը՝ կվառվի։

ՑԼԵՐ

Պետք չէ մանրուքների պատճառով ռիսկի տակ դենլ սիրելիի հետ հարաբերությունները։ Զիջող եղեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին արագ որոշումների եւ գործողությունների կողմնակից կլինի։ Իսկ դուք այսօր մի փոքր դանդաղաշարժ կլինեք եւ կարգելակեք նրան։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աշխատեք ամփոփել կամ վերլուծել սիրելիի հետ հարաբերությունները եւ վերջապես որոշել, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից եւ ինքներդ ձեզանից։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին կպնդի, որ դուք նրան առավելագույն ուշադրություն հատկացնեք՝ շատ լավ հասկանալով, որ դա հնարավոր չէ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հավանաբար կարթնանաք այն մտքով, որ ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու ժամանակն է։ Սակայն դուք դեռ չեք որոշել, թե հատկապես ինչն է պետք փոխել։ Աստղերը հուշում են այդ հարցով դիմել ձեր երկրորդ կեսին։

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս մեծ շաբաթօրյակ կազմակերպել այսօր սիրելիի հետ միասին։ Մաքրությունը առողջության գրավականներից է։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին նոր գիտելիքներ կսովորի եւ ամեն կերպ կփորձի ձեր օգնությանը դիմել։ Պատրաստ եղեք նրան, որ զոհաբերեք ձեր ժամանակը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք կարծում եք, որ ձեզ խաբու՞մ են։ Իզուր։ Ձեր սիրելին անկեղծ է ձեզ հետ եւ անգամ եթե ինչ-որ բան ձեզ չի պատմում, ապա համոզված է, որ դա ձեզ պարզապես չի հետաքրքրի։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին ստիպված չի լինի օգնել ձեզ ինչ-որ հարց լուծել, քանի որ դուք այդ բարդ առաջադրանքը շատ ավելի լավ կկատարեք, քան նա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր արժե հիշել նրան, ում հանդեպ դուք անտարբեր չէիք տարիներ առաջ։

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին ստիպված կլինի բացատրել ձեզ ակնհայտ բաները, ընդ որում՝ մի քանի անգամ։ Սակայն դրանք ակնհայտ կլինեն միայն նրա համար, իսկ ձեզ համար շատ բաներ բացահայտում կլինեն այսօր։