Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ




Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ։

Կենտրոնական բեմը խորհրդանշում է հոլը, որը շրջապատված է պտույտն արտացոլող թելերով: Այդ գունավոր թելերը շողում են նաեւ բեմի վերեւում` հանդիսատեսին եւ հեռուստադիտողին փոխանցելով յուրաքանչյուր ելույթի էներգիան: Մինիմալիստական լուծումներով եւ տեխնիկապես հագեցած այս բեմը թույլ կտա մասնակիցներին այն համապատասխանեցնել իրենց ելույթների եւ շոուի պահանջներին:



«Մեր նպատակն էր ստեղծել ժամանակակից եւ տեխնոլոգիապես հագեցած բեմ, որը կարտահայտի մեր տեսլականը, ինչպես նաև կբավարարի մասնակիցների ստեղծագործական պահանջները: Մենք արդեն սկսել ենք աշխատանքը մասնակից 16 պատվիրակությունների հետ, եւ պատրաստվում ենք իսկապես կախարդական շոու պարգեւել դեկտեմբերին»,- նշում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը:

Հիշեցնենք, մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: