Դիանա Գուրցկայան ներկայացրել է համարձակ ֆոտոշարք - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիանա Գուրցկայան ներկայացրել է համարձակ ֆոտոշարք




Ռուս երգչուհի Դիանա Գուրցկայան բեմում հանդես է գալիս երիտասարդ տարիքից, սակայն լայն հանրությանը հայտնի է դարձել 2000-ականների սկզբին։ Այդ ժամանակվանից երկրպագուները աստղին տեսնում էին բացառապես ռոմանտիկ կերպարներով, նա երբևէ հանրությանը չի ներկայացել համարձակ կերպարով, սակայն օրերս երգչուհին ներկայացրել է ֆոտոշարք:



44-ամյա երգչուհին լիովին իր կերպարը վստահել է լուսանկարիչ Խվիչա Կվարացխելիայի գլխավորած ստեղծագործական թիմին։ Գուրցկայան իր համար անսովոր կերպարներ է փորձել, որոնցից առաջինը՝ ֆուտուրիստական տրամադրությամբ՝ համալրված ռետրո էլեմենտներով։ Հանուն նրա Դիանան հանել է ակնոցը, որը տասնամյակների ընթացքում դարձել է նրա կերպարի անբաժանելի մասը:



Լուսանկարիչը գոհ է աշխատանքի արդյունքներից։ «Բոլորը գիտեն Դիանային որպես նուրբ, անկեղծ, սիրով լի ամբողջ աշխարհի հանդեպ: Ես ուզում էի նրան այլ կերպ ցույց տալ, բացահայտել բոլորովին այլ կողմեր, որոնք ոչ ոք չէր տեսել։ Մեծ համարձակություն է պետք, որպեսզի դուրս գաս քո հարմարավետության գոտուց ու գնալ նման խելահեղ փորձի»,- ասել է Խվիչան։