Շուշան Պետրոսյանը,Արամ MP3-ն, Սրբուկը և այլք Ֆորշի հոբելյանական երեկոյին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շուշան Պետրոսյանը,Արամ MP3-ն, Սրբուկը և այլք Ֆորշի հոբելյանական երեկոյին




Երեկ կայացել է «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։

Միջոցառմանը հանդես են եկել և հոբելյարին իրենց կատարումներով շնորհավորել Thea Orchestra-ն, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Շուշան Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3-ը, Սամսոն Մելիքյանը, Զարուհի Բաբայանը, Սրբուկը, Աղվան Պապոյանը, Արփին, Արտակ Ներսիսյանը, Լուկաս Մադոյանը, Հայկ Պետրոսյանը, Լևոն Մալխասյանը, Ռադիկ Գաբրիելյանը և Խամաճիկների պետական թատրոնի արտիստները։ Երեկոյի ընթացքում Ֆորշի ընկերները իրենց սերը և հարգանքը փոխանցել են սիրված արտիստին երգի և երաժշտության լեզվով:

Երեկոյին նաև ներկայացվել է Ֆորշի 55-ամյակին նվիրված տեսաֆիլմ:

«Համերգի համար ընտրված այս ամսաթիվը համընկնում է Էրեբունի-Երևան տոնակատարությունների անցկացման օրերի հետ այն պարզ պատճառով, որ Ֆորշը սերտ առնչություն ունի Երևանի հետ․արտիստը մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկն է։ Եվ մենք այս միջոցառմամբ արժանին կմատուցենք մեծ արտիստին»,-նշում են միջոցառման կազմակերպիչները։ Միջոցառման մուտքը՝ հրավիրատոմսերով։



Ֆորշը (իրական անունը՝ Վահան Գեորգիի Գևորգյան) ծնվել է 1967 թվականի մայիսի 25-ին։ 1985 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1985-1992 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում։ 1983 թվականից երգեր է գրում։ 1990-1996 թվականներին եղել է «Մետրո» թատրոնի դերասան և կոմպոզիտոր։

Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ՝ Նիկոլայ Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վիգեն Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն։



Նկարահանվել է ֆիլմերում։ Հեղինակել է ավելի քան 50 երգ։ 1994 թվականին հիմնադրել է «Ռե Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում։ 2008 թվականին հիմնել է «Ֆորշ և ընկերներ» կազմակերպությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը։ Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ։