Ադրիանա Գալստյանը հանգստի է մեկնել Կիպրոս - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրիանա Գալստյանը հանգստի է մեկնել Կիպրոս




Դերասանուհի և մոդել Ադրիանա Գալստյանը մեկնել է հանգստի Կիպրոս և ինստագրամյան իր էջում պատմել հանգստի մասին:

«Կիպրոսում մարդիկ շա՜տ օպտիմիստ են, շա՜տ հյուրընկալ՝ բավականին քաղաքակիրթ վերաբերմունքով։ Ռեստորանների մեծ մասում հյուրընկալը հենց ինքը՝ ռեստորանի տերն էր, ու այնքան հետաքրքիր էր այդ փաստը, որ, տերը լինելով, ծառայում էր մարդկանց, ներս հրավիրում՝ պատմելով ռեստորանի պատմությունը, ( քանի տարի է ինչ գործում է և այլն) ներկայացնելով իրենց տարբերվող, ամենահամեղ ուտեստների շարքը… մի խոսքով, մարդն աշխատում էր իր իսկ «արած դրածի» վրա։Հրուշակեղենի մասին խոսք չկար և դրա համար քանի կգ քաշ հավաքած ետ եմ վերադարձել։
Իսկ տրանսպորտային միջոցները՝ ավտոբուսներ, տաքսիներ, բավականին բարվոք վիճակում էին.
Հանգիստ կարող էիր ցանկացած վայրով պտտվել, երբեք չէիր կորի, ճանապարհները հեշտ հիշվող էին»,- գրել է դերասանուհին: