«Արաունդ», «Ռեդ ռոք». «Գարուն ա» ֆիլմի հաջողությունները միջազգային կինոփառատոններում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Արաունդ», «Ռեդ ռոք». «Գարուն ա» ֆիլմի հաջողությունները միջազգային կինոփառատոններում




Վերջին օրերին Արցախյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա» ֆիլմը միջազգային կինոփառատոններում նոր հաջողություններ է գրանցել, ինչ մասին հրապարակումներ են արվել ֆիլմի ինստագրամյան պաշտոնական էջում:





Ֆիլմը «Ռեդ Ռոք» միջազգային կինոփառատոնում ընտրվել է ցուցադրության համար, միեւնույն ժամանակ «Արաունդ» միջազգային կինոփառատոնում արժանացել «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին:

Ավելի վաղ ֆիլմը մրցանակի էր արժանացել «Ֆալկոն» միջազգային կինոփառատոնում եւ անցել «Ֆոկուս» միջազգային կինոփառատոնի մրցույթային եզևափակիչ փուլ:



Հիշեցնենք, որ ֆիլմը էկրաններ էր բարձրացել այս տարվա մարտին: Այն ֆիլմ է՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակը Հարություն Ղուկասյանն է, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։