Շողեր Թովմասյանը բալիկի՞ է սպասում. նա կլորիկացած փորով լուսանկար է հրապարակել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շողեր Թովմասյանը բալիկի՞ է սպասում. նա կլորիկացած փորով լուսանկար է հրապարակել




Դերասանուհի Շողեր Թովմասյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորիկացած փորիկը: Հետևորդներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Շողերը հղի է:

Մենք կփորձենք ճշտել, թե ինչ կարգավիճակում է այս պահին գտնվում դերասանուհին:

Լուսանկարը` ստորև



Հիշեցնենք, որ օրերս Շողերի ամուսինը՝ երգիչ, շոումեն Գրիշա Աղախանյանը, Liferoom հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում նրան հարց է հնչել իր եւ Շողերի հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք դրանք ավարտվել են: Հաղորդավարը նաեւ նշել է, որ մի շրջան նրանք նույնիսկ միմյանց չէին հետեւում սոցիալական ցանցերում: Գրիշան հերքել է բաժանման մասին տեղեկությունը:

Գրիշայի խոսքով՝ բարդ էտապ ունեցել են, սակայն ամուսնալուծված չեն, ներկայումս նորմալ հարաբերություններ ունեն: Ըստ Գրիշայի՝ ինչպես բոլոր զույգերը, իրենք էլ են վիճում: Շոումենը նշել է նաեւ, որ խնդիրները ծագում են նաեւ իրենց՝ 23 տարվա տարիքային տարբերությունից: Գրիշայի խոսքով՝ ամեն դեպքում տարիքն իրենն անում է, ինքը շատ դեպքերում ցանկանում է տանը մնալ, իսկ Շողերը դեռ երիտասարդ է: Ըստ Գրիշայի՝ գնալով ավելի շատ խնդիրներ կարող են առաջանալ հենց տարիքային տարբերության պատճառով:

Գրիշան կատակով նշել է, որ մտածում է այն մասին, որ հետագայում այնպես չլինի, որ Շողերը ստիպված լինի իր տակդիրները փոխել: Հարցին՝ արդյո՞ք վստահ չէ իրենց հարաբերությունների վրա, նա նշել է, որ այս կյանքում ամեն բան հնարավոր է:

Եզրափակելով թեման՝ Գրիշան խոստովանել է, որ երբ ինքը քովիդ էր, հենց Շողերն է իրեն փրկել: Ըստ Գրիշայի՝ շատ ծանր էր այդ շրջանում, այդ պահին նա տեսել է, թե ինչպես է Շողերը պայքարում իր կյանքի համար: «Կնոջից շատ բան է կախված»,-նշել է Գրիշան՝ վերջնականապես փակելով իրենց ամուսնալուծության թեման: