Մերի Մովսեսյանը՝ մարմնավորած կերպարի, Նորայր Եղոյանի հետ սիրային զույգ մարմնավորելու և արտաքին փոփոխությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մերի Մովսեսյանը՝ մարմնավորած կերպարի, Նորայր Եղոյանի հետ սիրային զույգ մարմնավորելու և արտաքին փոփոխությունների մասին




Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգը լսարանին է ներկայացրել «30 Արծաթ» հեռուստասերիալը , որն արդեն մեկ ամիս է ATV-ի եթերում է։ Գլխավոր դերասանուհի Մերի Մովսեսյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է մարմնավորած կերպարի դժվարությունների, արտաքին փոփոխությունների, բարդ տեսարանների և Նորայր Եղոյանի հետ հարաբերությունների մասին:

«13 տարեկանից նկարահանվում եմ և «սերիալային» կյանքի ընթացքում սա իմ առաջին գլխավոր դերն է․ բնականաբար, բավականին պատասխանատու որոշում և քայլ է ինձ համար: Նախագծում հաստատվել եմ նկարահանումներից մեկ օր առաջ, երբ խոսում էինք Ելենա Արշակյանի հետ, փորձեցինք մի քանի տեսարաններ, նաև խաղը Նորայրի հետ, որը նրանք բավականին հավանեցին,- ասաց դերասանուհին և հավելեց, որ մեկ օր առաջ դիմել է արտաքին փոփոխությունների: -Մենք նկարահանումից մեկ օր առաջ փոխել ենք մազերիս գույնը, և ես շիկահերից դարձա սևահեր: Արտաքին փոփոխություններն ինձ համար երբևէ չեն եղել դժվարություն, ասեմ ավելին՝ երազում եմ մարմնավորել դեր, հանուն որի պետք է սափրեմ մազերս»:



Խոսելով մարմնավորած կերպարի մասին՝ Մերի Մովսեսյանը շեշտեց, որ սիրում է ուժեղ կանանց մարմնավորել:
«Առհասարակ սիրում եմ ուժեղ մարդկանց: Հետևաբար այս դերը մարմնավորելն ինձ համար կարևոր նշանակություն ունի: Ես չեմ սիրում, երբ հեռուստադիտողը խղճում է կերպարին, ես փորձում եմ կոտրել այդ կարծրատիպը՝ միաժամանակ սիրելի դարձնելով իմ կերպարը, քանի որ, եթե չսիրեն գլխավոր դերասաններին, չեն սիրի կերպարը»,- ասաց նա:



Հեռուստասերիալի բարդ կողմերի մասին խոսելիս դերասանուհին նշեց, որ բարդ է եղել մեկ օր կանանց բանտում նկարահանվելը:

«Իմ հեռոսուհին սուտ մատնության արդյունքում բանտարկվում է և մեկ օր շարունակ մենք նկարահանել ենք տեսարաններ բանտում․ դա եղել է ամենաբարդ նկարահանումը, քանի որ ես լիովին վերապրել եմ այն, ինչ կատարվում է կանանց բանտում, և անձամբ ճնշվել իրավիճակից՝ մտածելով, որ այս ամենը կատարվում է նաև ինձ հետ: Բարդ էր տեսարանը, երբ հանգստի ժամ էր և մենք քայլում էինք բետոնե պատերի արանքով, իսկ մեր վերևում ճաղեր էր, անձամբ լսում էի բանտարկված կանանց ձայները և այլն»,- մանրամասնեց դերասանուհին:



Մերի Մովսեսյանի գլխավոր խաղընկերներից է Նորայր Եղոյանը:

«Նորայրի հետ աշխատելը բավականաչափ հեշտ է, քանի որ բնավորությամբ թեթև անձ է, նրա հետ տեսարաններ խաղալը, սիրային զույգ մարմնավորելն ինձ հեշտ է տրվում ու մենք կարողանում ենք միմյանց հետ կոնտակտի դուրս գալ: Շատերը նաև իմ անձնական էջերին են գրում՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք մենք միասին ենք և զույգ ենք ինչպես սերիալում, իսկ ես փորձում եմ չանտեսել նամակները՝ պատասխանելով, որ ոչ, և ցանկանում եմ առհասարակ անձնականս պահել փակ»,- ասաց Մերի Մովսեսյանը: