16 տարի առանց քեզ, և քեզ հետ. կարտասվեք, երբ տեսնեք Վարդուհի Վարդանյանի հարսի անչափ հուզիչ գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

16 տարի առանց քեզ, և քեզ հետ. կարտասվեք, երբ տեսնեք Վարդուհի Վարդանյանի հարսի անչափ հուզիչ գրառումը




Այսօր լրանում է լուսահոգի Վարդուհի Վարդանյանի մահվան 16 րդ տարին: Նրա հարսը`Մերի Ղազարյանը հրապարակել է Ռուբենի և իրենց փոքրիկի լուսսնկարն ու մակագրել այն.

«16 տարի առանց քեզ և քեզ հետ»…

 


Հավելենք, որ համացանցում բավական ակտիվ է Վարդուհի Վարդանյանի հարսը՝ Մերի Ղազարյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը տեղեկացրել էր, որ հունիսի 3-ին ծնվել է նրանց դուստրը։ Նշենք, որ Մերին հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ՝ նորաթուխ մայրիկը նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:

Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էլ ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլն: Օրերս էլ Մերին ցույց է տվել, թե ինչպես է դստեր հետ զբոսնում:

Դեռևս ամիսներ առաջ Ռուբենը և Մերին հայտնել էին երեխայի սեռը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ պայթեցնում են փուչիկը, որտեղից թափվում են վարդագույն թերթիկներ: Նշենք, որ երեխային տվել են Վարդուհի անունը՝ ի պատիվ տատիկի: Անվան ընտրությունը Մերին բացահայտել էր դեռ ամիսներ առաջ:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ զույգի քավորն էր Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն: Նրանց հարսանեկան խնջույքին ներկա էին շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Ռուբենը և Ռազմիկ Ամյանը միասին կատարել էին Մերիին նվիրված երգը: