Բենզեման ասել է՝ որ ակումբում է ավարտելու կարիերան

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստացել է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում»։
Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է «Ոսկե գնդակի» երեկվա արարողության ժամանակ Onda Cero-ին տված հարցազրույցում։
«Ես կարիերաս կավարտեմ «Ռեալում», պարզապես ինձ համար այլ տարբերակ չկա»,- ասել է Բենզեման։
Հիշեցնենք, որ Կարիմը «սերուցքայինների» կազմում հանդես է գալիս 2009 թվականի ամառվանից, երբ թիմ տեղափոխվեց ֆրանսիական «Լիոնից»։ Այդ ժամանակից ի վեր Բենզեման «Ռեալի» հետ բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 5 տիտղոս:
Այս մրցաշրջանում ֆրանսիացին Իսպանիայի առաջնությունում դարձել է 4 գոլի հեղինակ։