Լրահոս

Հրաչյա Պողոսյանը՝ Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր




63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Վճռորոշ գոտեմարտում Պողոսյանը մրցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Լիուի հետ և հաղթանակ տարել։

Պողոսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 1-1 հաշվով հաղթել էր մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Քառորդ եզրափակչում, սակայն, հայ ըմբիշը 1-3 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին։ Վերջինս հասել է եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։ Սփոփիչ գոտեմարտում էլ Պողոսյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram -ում

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին