Գևորգ Թադևոսյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գևորգ Թադևոսյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն




Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն Իսպանիայում ընթացող աշխարհի Մ23 տարեկանների առաջնության եզրափակչում 4-0 հաշվով հաղթելուց հետո 4-7 հաշվով ցավալի պարտություն է կրել հունգարացի Իցվան Տակաչսից և բավարարվել ԱԱ-ի արծաթե մեդալով։

Գևորգ Թադևոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ղրղըզ Ազատ Սալիդինովի նկատմամբ, քառորդ եզրափակչում 4։0 հաշվով պարտության մատնել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին, իսկ կիսաեզրափակչում 6։4 հաշվով առավելության է հասել ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։

Ավելի վաղ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճել էր 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ)։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանն էլ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։