«Կարող եք ինձ անվանել Բենզեմայի ավագ եղբայր»․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ «արքայական» ակումբում աշխատելու մասին։
«Դուք կարող եք ինձ անվանել Բենզեմայի ավագ եղբայրը: Երբ ես մարզում էի «Ռեալը», ինձ հաճույք էր պատճառում այս խաղացողի հետ աշխատելը։
Ես հիանում եմ, թե ինչպես է Կարիմը տիրում գնդակին: Եթե մենք միասին խաղայինք, նա շատ գոլեր կխփեր։
Ափսոս, որ չստացվեց, բայց մենք փոխհատուցեցինք ամեն ինչ՝ լինելով մարզիչ և սան»,- Զիզուի խոսքերն է մեջբերում Lequipe-ը։