Բենզեման առաջին ֆրանսիացին է, որը 1998թ․ ի վեր ստանում է Ոսկե գնդակը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման 34 տարեկանում արժանացել է «Ոսկե գնդակին»՝ որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Բենզեման լեգենդար Զինեդին Զիդանից հետո դարձել է երկրորդ ֆրանսիացին, որն արժանանում է այս մրցանակին։
Զիդանն այս մրցանակին արժանացել է 1998 թվականին, երբ հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուսի» կազմում։ Զիդանն այդ տարի նաև դարձել է աշխարհի չեմպիոն՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Հատկանշական է, որ Բենզեման մրցանակը ստացել է հենց Զիդանից։
Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը Լա Լիգայի 32 խաղում 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Բենզեման Չեմպիոնների լիգայի 12 խաղում էլ 15 գոլ է խփել և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալի» կազմում Բենզեման դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաղթող, երբ թիմը եզրափակչում հաղթեց «Լիվերպուլին»։ Ընթացիկ մրցաշրջանի սկզբում էլ Բենզեման դարձել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող։