«Ոսկե գնդակ»․ Լավագույն 10 ֆուտբոլիստները՝ քվերակության արդյունքներով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոսկե գնդակ»․ Լավագույն 10 ֆուտբոլիստները՝ քվերակության արդյունքներով




Հոկտեմբերի 17-ին Փարիզում կայացավ 2022 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ստացել է հեղինակավոր մրցանակը։

Հաղթողի հայտարարումից հետո հայտնի դարձան այն ֆուտբոլիստները, ովքեր քվեարկության արդյունքում տեղ գտան լավագույն տասնյակում։

Լավագույն տասնյակը եզրափակել է Էրլինգ Հոլանդը, ում հաջորդել են Լուկա Մոդրիչը, Վինիսուսը, Տիբո Կուրտուան, Կիլիան Մբապեն և Մոհամեդ Սալահը։

Չորրորդը լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին էր, իսկ բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն երրորդն էր։ Քվեարկության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել սենեգալցի Սադիո Մանեն (Բավարիա/Լիվերպուլ):

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 20-րդն էր այս ցուցակում։