Մակրոնը շնորհավորել է Բենզեմային - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մակրոնը շնորհավորել է Բենզեմային




Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային «Ոսկե գնդակը» ստանալու կապակցությամբ։

«Զինեդին Զիդանի մրցանակը նվաճելուց 24 տարի անց Կարիմ Բենզեման Ֆրանսիային ևս մեկ «Ոսկե գնդակ» է բերում։ KB9 – այս երկու տառերը և խաղային համարը կմնան ֆուտբոլի պատմության մեջ: Շնորհավորում եմ»,- գրել է Մակրոնը թվիթերում։

34-ամյա հարձակվողն իր կարիերայում առաջին անգամ է ստացել այս մրցանակը։ Այսպիսով, նա դարձավ հինգերորդ ֆրանսիացի խաղացողը, ով նվաճեց «Ոսկե գնդակը»: Նրանից առաջ այս մրցանակին են արժանացել Ռայմոն Կոպան (1958), Միշել Պլատինին (1983, 1984, 1985), Ժան Պիեռ Պապենը (1991) և Զինեդին Զիդանը (1998)։

Նախորդ մրցաշրջանում Բենզեման տարբեր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդի «Ռեալի» հետ հարձակվողը նվաճել է առաջնության չեմպիոնությունն ու Իսպանիայի սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան՝ դառնալով բոլոր երեք մրցաշարերի լավագույն ռմբարկու։