Անի Երանյանը՝ Մհերի հետ հարաբերությունների, ռեալիթի շոուի և սերիալում չնկարահանվելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անի Երանյանը՝ Մհերի հետ հարաբերությունների, ռեալիթի շոուի և սերիալում չնկարահանվելու մասին



Tert.am Life–ը գրում է. 

Դերասանուհիի Անի Երանյանն իր կարիերայի հենց սկզբում մամուլի ուշադրության կենտրոնում էր: Դերասանուհու լուսանկարները, մեկնաբանություններն ու արտաքին փոփոխությունները հաճախ հրապարակումների առիթ են դառնում, բայց վերջին շրջանում դերասանուհին հազվադեպ է հարցազրույցներ տալիս: Tert.am Life–ը բացառիկ հարցազրույց է ունեցել Անի Երանյանի հետ, որն այս շրջանում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Դերասանուհին և լրագրող Մհեր Բաղդասարյանը սկսում են իրենց մասնակցությամբ նոր ռեալիթի շոու, որի շրջանակներում հենց հեռուստադիտողի աչքերի առաջ բացահայտելու են իրենց կյանքը, առօրյան և հարաբերությունները:

-Ինչպե՞ս ծնվեց միտքը նման ռեալիթի շոուի ստեղծման, ո՞վ է եղել նախագծի հեղինակը: Տեղյակ եմ նաև, որ Հայաստանում նման ձաչափը նորույթ է:

-Տեղյակ եք, որ խոսակցություններ տարածվեցին իմ և Մհերի շուրջ և պարզ է՝ եթե անգամ արձագանքենք խոսակցություններին՝ միևնույն է շատերի համար դա չի լինի հստակ և պարզ, դրանով իսկ պայմանավորված որոշել ենք պատասխանել բազմաթիվ հարցերի այս ձևաչափով ` մարդիկ ներկա են լինելու մեր հարաբերությունների զարգացումներին և մեր առօրյաին:

-Կմանրամասնե՞ք, թե ինչ է ներկայացվելու նախածգի շրջանակներում: Ճի՞շտ եմ հասկանում, որ բոլոր իրադարձությունները զարգանալու են հենց ձեր և Մհեր Բաղդասարյանի շուրջ:

-Հիմնական գիծը իմ և Մհերի հարաբերություններն են, բայց նաև մեր առօրյան, աշխատանքը նաև մարդիկ, որոնք հիմնականում կազմում են մեր առօրյայի մի մասը:



-Նախագիծն ունի «11» անվանումը, ի՞նչ նշանակություն ունի այս թիվն ու որքանո՞վ է փոխկապակցված ձևաչափի հետ:

-Շատերը ենթադրում են, որ կրկնվող թվեր տեսնելը պարզապես պատահականություն, ոմանք համարում են՝ մեզանից ավելի մեծ երևույթի միջամտություն և արթնացման կոչ «կյանքի քնից»՝ իրականության և ճշմարտության վերաբերյալ նոր հեռանկարներ բացելու համար: Այնուամենայնիվ, մեզանից շատերն անցնում են այնպիսի ժամանակաշրջաններ, երբ օրվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում են կրկնվող թվերի, ինքս 2 տարի շարունակ, ամեն օր, ամեն ժամ «հետապնդվում» եմ 11-ի կողմից ու սեփական «փորձս» ինձ «համոզեց», որ սա ավելին է, քան պարզապես պատահականություն: Նույնիսկ հին ժամանակներում Պյութագորասը ներկայացրել է այն տեսությունը, որ յուրաքանչյուր թիվ ունի որոշակի վիբրացիա, որի վրա հետագայում հիմնվել է թվաբանությունը։ Հայտնի էզոթերիկ գրքերի հեղինակների՝ Տանյա Քերոլ Ռիչարդսոնի («Հրեշտակային թվաբանություն») և Քեյթլին Քարհարթի («Դու տիեզերական ծածկագիրն ես») հեղինակների կարծիքով, թիվ 1-ը միշտ կապված է կյանքի նոր երևույթների,նոր սկզբի և փուլերի հետ, իսկ կրկնվող մեկերը ազդարարում են, որ նոր գործընթացների սկիզբը մոտ է, և այժմ ժամանակն է կենտրոնանալ ձեր ստեղծագործական և աշխատանքային պլանների վրա և հետևել այն ցանկություններին, որոնք ձեզ ամենաշատն են գրավում: 11 համարը ժամի գլխավոր թիվն է, որը ներկայացնում է ինտուիցիան, զգայունությունը և գիտակցությունը: Ահա թե ինչու այս թիվը հաճախ հայտնվում է, երբ մենք պետք է կարևոր որոշում կայացնեք, շատ էմոցիոնալ լիցքավորված թիվ է, ինչի պատճառով այն հաճախ իրեն դրսևորում է երկար ճանապարհներ ճանապարհորդելիս կամ նոր մարդկանց հանդիպելիս: Ընդհանուր առմամբ, նումերոլոգիաի մեջ 11 թիվը կապված է հոգևորի,ստեղծագործականության և նորարարության հետ, այսինքն՝ այն ամենի հետ, ինչը կօգնի մեզ հաջողության հասնել կյանքի նոր իրողություններում՝ լինի դա աշխատանք, ուսում, բիզնես, թե ընտանեկան կյանք:
Թիվ 11-ը թվաբանության մեջ վարպետ շինարար է, ինչը նշանակում է, որ այն կարող է դառնալ այն, ինչ ցանկանում է սեփականատերը: Կարծում եմ՝ պետք է վստահել ինտուիցիաին, բաց լինել աշխարհի հանդեպ`մեր մտքերը արագորեն իրականություն դարձնելով: Խելամտորեն ընտրել ձեր մտքերը՝ վստահ լինելով, որ դրանք համապատասխանում են ձեր ցանկություններին։Պետք չէ սպասել, գործել է պետք:
Թվաբանությունը ինչպես աստղագիտությունը, թեև հին, բայց շատ ճշգրիտ գիտություն է,այնուամենայնիվ կարևոր է մեր որոշումների պատասխանատվությունը նրանց վրա չթողնելը և ավելի շատ գործողություններ կյանքի կոչելը:



-Ձեր երկուսի մասին խոսակցությունները սկսվել են, երբ «Tete A Tete» ժամանակ Մհերը մոտեցավ և համբուրեց ձեր այտը, հետագայում հոլովակից այդ հատվածը կտրվել է և հաշված րոպեների ընթացքում տարածվել համացանցում, ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն ու արձագանքը այդ խոսակցությունների շուրջ:

- Ինչպիսի՞ն կարող է լինել մի մարդու վերաբերմունք նման խոսակցությունների շուրջ, որը տարիներ շարունակ տարբեր խոսակցությունների առիթ է եղել` դառնալով ժողովրդի հորինված հեքիաթների հերոսուհին:



-Դուք տևական ժամանակ է չէիք նկարահանվում սերիալներում, սիթքոմներում և երկարաժամկետ դադարից հետո սա ձեր առաջին նախագիծն է, ինչո՞վ է պայմանավորված եղել այդ դադարը:

-Գտնվելով Միացյալ նահանգներում հավատացեք ունեցել եմ բազմաթիվ առաջարկներ, որոնք մերժել եմ, ցավոք սրտի այստեղի հեռուստաեթերը շատ անորակ է ինձ համար, մասնագետների պակասը շատ է զգացվում. այդ իսկ պատճառով ինձ տևական ժամանակ չեք տեսել էկրաններին:



- Շատ հաճախ ռեալիթի շոուների մասին արձագանքում են, որ որոշ տեսարաններ բեմադրված են, ոչ իրական, ի՞նչ կասեք ձեր շոուի մասին, կա՞ն որոշակի տեսարաններ կամ դրվագներ, որոնք բեմադրված են, թե՞ շոուն ամբողջությամբ իրական ընթացք ունի:

-Հիմա ինչ էլ պատասխանեմ միևնույնն է `որոշները կմտածեն՝բեմադրված է, որոշները կհավատան իրական լինելուն:

-Կպատմե՞ք ամենահետաքրքիր միջադեպի մասին, որը պատահել է նկարահանումների ընթացքում:

-Քանի դեռ պրեմիերան չենք ունեցել չեմ ցանկանում շատ փակագծերը բացել: Հոկտեմբերի 21-ին կլինի առաջին սերիան , որը կտարբերվի մնացաց հաջորդ սերիաներից, իրական ռեալիթին կտեսնեք արդեն 2 սերիայից .առաջինն ավելի շատ ծանոթացնում է մարդկանց ,թե երբ , ինչպես ամեն բան սկսվեց, իսկ երկրորդից արդեն թեժ է լինելու: Հավատացեք՝ նման ֆորմատի ռեալիթին մեր հասարակության համար կլինի շատ տարբերվող և առաջինը:




Նյութի աղբյուրը այստեղ: