Մահացել է ռեժիսոր ու սցենարիստ Դավիթ Քեոսայանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է ռեժիսոր ու սցենարիստ Դավիթ Քեոսայանը




Ռուսական RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram հարթակի իր ալիքում հայտնել է հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի ավագ եղբոր՝ ռեժիսոր ու սցենարիստ Դավիթ Քեոսայանի մահվան մասին։ Ռեժիսորը 61 տարեկան էր։

««Ջանա, չի կարելի յուրացնել քամին», – ասել է մեր եղբայրը, մեր ընկերը, մեր սիրելի Դավիթը՝ Տիգրանի ավագ եղբայրը, միակ հարազատ եղբայրը։ Այսօր նա չկա։ Աղոթեք, ովքեր հավատում են»,- գրել է Սիմոնյանը։

Ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ավագ որդին նաեւ դերասան էր։ Հայտնի են «Ռուսական կայսրության թագը, կամ կրկին անորսալին» եւ «Օրիոլան ինչ-որ տեղ լաց է լինում»։ Որպես ռեժիսոր հանդես է եկել երեք ֆիլմերում՝ «Տիրուհին», «Երեք կես շնորհները» եւ «Սերը դանակի եզրին»։