«Շունչս պահած ու հուզմունքով վերջապես ձեզ եմ ներկայացնելու հեղինակային նախագիծս». Նազենի Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Շունչս պահած ու հուզմունքով վերջապես ձեզ եմ ներկայացնելու հեղինակային նախագիծս». Նազենի Հովհաննիսյան




Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ՝ հայտնելով, որ սկսում է իր հեղինակային նախագիծը:

«Շունչս պահած ու հուզմունքով վերջապես ձեզ եմ ներկայացնելու շուտով «Կամուրջներ» հեղինակային նախագիծը՝ իմ յութուբյան էջում: Մեզ բոլորիս կապող կամուրջների, անցյալի ու ներկայի միջև ընկած, մեզ մի էտապից մյուսը տանող , խառը պատմությունների, դրանց ելքերի ու հիշողությունների, մեր պատմության ու աշխարհի խաչմերուկների կամուրջների մասին մե՜ծ մի շարք:Թող կամուրջները մեզ տանեն ներկայից անցյալ, որ մենք ճանաչենք, հիշենք ու մտապահենք խատմությունը... լինի Երգի, ԵՐԿՐԻ , թե Սիրո պատմություն:«ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» ...
Շնորհակալությունս՝ Իր «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ»- ով առաջին հյուրիս, ՍԻՐՈ յուրօրինակ պատմություններով»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:

Նշենք, որ թողարկման առաջին հյուրն է երգչուհի Էմմի Բեջանյանը: