Լրահոս

Netflix-ը հրապարակել է «Տելեպուզիկներ» մանկական շոուի վերաթողարկման առաջին թրեյլերը


«Տելեպուզիկներ» մանկական շոուի մասին վերջին սերիայից 11 տարի անց «Նեթֆլիքսը» որոշել է նոր սերիաներ նկարահանել և հրապարակել առաջին թրեյլերը:

Տեսահոլովակում հայտնի կերպարներն են՝ Թինկի Ուինքին, Լա-Լան, Դիփսին և Փոն։ Սերիալը հորինված արարածների արկածների ու կյանքի մասին է։ Շոուն նախատեսված է նոյեմբերի 14-ին:
 

Հիշեցնենք, որ շոուն սկսվել է BBC-ով՝ 1997 թվականին և շարունակվել մինչև 2001 թվականը։ Գաղափարի հեղինակներն են Էնն Վուդը և Էնդի Դևենպորտը։ Ռուսաստանում շոուն հեռարձակվել է РТР ալիքով՝ 2000-ից 2002 թվականներին։