Մ23 ԱԱ․ Վազգեն Թեւանյանը հաղթեց թուրք մրցակցին եւ նվաճեց տիտղոսը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մ23 ԱԱ․ Վազգեն Թեւանյանը հաղթեց թուրք մրցակցին եւ նվաճեց տիտղոսը




Վազգեն Թեւանյանը նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը: Իսպանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում 2020 թվականի աշխարհի գավաթակիրը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջայի հետ եւ լարված պայքարում հաղթեց 8:4 հաշվով:

Առաջին մրցափուլը Թեւանյանը ակտիվ սկսեց: Մեկ րոպե անց գորգի մրցավարը պասիվություն նշանակեց թուրք ըմբիշին եւ հաշիվ բացեց: Համաս Ալաջան հնարք չկարողցավ կատարել եւ հաշիվը դարձավ 1:0՝ Թեւանյանի օգտին:

Երկրորդ մրցափուլի մեկնարկում Թեւանյանը 2-միավորանոց գցում կատարեց, բայց չկարողացավ գլորել: Հնարքի ժամանակ հայտնվեց մրցակցի տակ, բայց թուրք ըմբիշը չհասցրեց բռնվածք անել: Գորգի մրցավարը թուրք ըմբիշին միավոր չտվեց: Հաշիվը դարձավ 3:0 Թեւանյանի օգտին:

Համզա Ալաջան մարզիչից չելենջ պահանջեց: Կողային մրցավարները բավարարեցին չելենջը եւ 2 միավոր ավելացրին թուրք մրցակցի օգտին: Երկրորդ մրցափուլի միջնամասում Թեւանյանը երկու անգամ 2-միավորանոց գցումներով հաշիվը դարձրեց 7:2: Երկրորդ հնարքի ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչը կարողացավ հարմար բռնվածքով 2-միավորանոց գլորում կատարել եւ աշխատանքային գոտուց դուրս հանել Թեւանյանին:

Գորգի մրցավարը թուրք ըմբիշի հնարքին 2 միավոր տվեց, բայց ըմբիշը համաձայն չէր մրցավարի որոշման հետ: Նա եւ իր մարզիչը 4 միավոր էին ցույց տալիս մրցավարներին: Մրցակիցը երկրորդ չելենջը գցեց: Կողային մրցավարներն այս անգամ չբավարարեցին բողոքարկումը եւ 1 միավոր ավելացրին Վազգեն Թեւանյանի հաշվին: Գոտեմարտն ավարտվեց 8:4 հաշվով՝ Թեւանյանի վստահ հաղթանակով: