Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մինչեւ կյանքի վերջ կսիրի Քիմ Քարդաշյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մինչեւ կյանքի վերջ կսիրի Քիմ Քարդաշյանին




Այս տարվա մարտին ԶԼՄ-ները հայտնել էին, որ յոթ տարվա ամուսնությունից հետո Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Նրանք բաժանվել են անցյալ տարի, սակայն ամուսնալուծության գործընթացը ձգձգվել է Յեի կողմից որոշ տարաձայնությունների պատճառով: Օրերս հայտնի դարձավ, որ դատարանն արդեն պատրաստում է վերջին փաստաթղթերը՝ նրանց ամուսնալուծության հարցը ընդմիշտ փակելու համար։ Միակ չլուծված խնդիրը մնում է նրանց ընդհանուր երեխաների խնամակալության հարցը։

Քիմ Քարդաշյանն, ըստ ամենայնի, այլեւս չի ցանկանում որեւէ առնչություն ունենալ նախկին ամուսնու հետ։ Աստղը լրացուցիչ անվտանգություն է վարձել եւ այժմ Քանյեի հետ շփվում է միայն օգնականի կամ մենեջերի միջոցով։ Նրա մտերիմներն ասում են, որ նա պարզապես երազում է, որ նախկին ամուսինը վերջապես իրեն հանգիստ թողնի։ Բայց, ահա Յեն այլ կարծիքի է։ Մի ամբողջ տարի բոլոր հնարավոր ձեւերով (երբեմն ոչ այնքան էլ հաճելի) նա փորձում էր գրավել Քիմ Քարդաշյանի ուշադրությունը։ Ռեփերը հրապարակավ գրել է այն մասին, թե ինչպես է տենչում նրանց ընտանիքի վերամիավորման մասին, եւ, չնայած իր կյանքում նոր աղջիկների առկայությանը, հավատարիմ է մնում (բարոյապե՞ս) Քիմ Քարդաշյանին։

Նախօրեին Փիրս Մորգանին տված նոր հարցազրույցում նա խոստովանել է, որ թեեւ «ամուսնալուծված է ըստ փաստաթղթերի, բայց նա բաժանված չէ Քիմի եւ նրանց ընտանիքի պաշտպան լինելու գաղափարից»: Քանյե Ուեսթը նաեւ հավելել է՝ որքան էլ տարօրինակ է, բայց մինչեւ կյանքի վերջ սիրելու է Քիմին։


Աղբյուրը՝ PeopleTalk