«Ուզում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում». Հենրիխ Մխիթարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ուզում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում». Հենրիխ Մխիթարյան




Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» կհյուրընկալի Պլզենի «Վիկտորիային»։ Այս խաղում հաղթելու դեպքում միլանյան ակումբը կապահովի տեղը ՉԼ-ի 1/8 եզրափակչում։

Հանդիպման նախօրեին «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։


Armsport.am-ը հրապարակել է Մխիթարյանի հետ զրույցը․

— Որքա՞ն հեռու կարող է գնալ «Ինտերը»:

— Որքան դա հնարավոր է, բայց սա դեռ այն «Ինտերը» չէ, որը մենք ցանկանում ենք տեսնել: Մենք պետք է կատարելագործվենք ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանական գծում: Մենք ցանկանում ենք հասնել մեր նպատակներին»։

— «Սասուոլոյի» հետ խաղից հետո սոցցանցերում գրել էիք, որ թիմը վերադարձել է։ Կարո՞ղ եք նշել մի կետ, որտեղ «Ինտերը» շտկել է իրավիճակը։

— Ես նկատի ունեի, որ մենք նոր էջ բացեցինք «Ինտերի» համար: Խաղ առ խաղ մենք ավելի ու ավելի լավ կգործենք: «Սասուոլոյի» հետ հեշտ չէր, մենք հաղթահարեցինք և վստահ գնացինք «Կամպ Նոու» հաղթանակի համար: Վաղը մեր ամենակարևոր խաղն է խմբում: Մենք պետք է հաղթենք, որպեսզի դուրս գնանք 1/8 եզրափակիչ։
Ես ընդամենը չորս ամիս է, ինչ «Ինտերում» եմ: Մենք թիմում զրույց ունեցանք և պայմանավորվեցինք խաղալ մինչև վերջ։ Նույնիսկ Ֆլորենցիայում, գոլ բաց թողնելով, շարունակեցինք գրոհել և պայքարել հաղթանակի համար։ Երբ Ջեկոն ստացավ գնդակը, ես արեցի այդ արագացումը՝ վստահ լինելով, որ Բարելլան կտեսնի ինձ։

— Լուկակուի վերադարձը կարո՞ղ է թիմին նոր ուժ տալ:

— Նա և Բրոզովիչը երկու շատ կարևոր խաղացողներ են: Մեզ բոլորը պետք են։ Մեզ մոտ խաղում է ոչ թե մեկնարկային կազմը, այլ ամբողջ թիմը։ Հուսով եմ, որ Լուկակուն իր վերաբերմունքով կարող է շատ բան տալ մեզ: Նա փորձ և անհատականություն ունի:

— Ինչպե՞ս չսխալվել վաղվա խաղում։

— Միակ բանը, որ հարկավոր է, մեր խաղը խաղալն է, գոլեր խփելը և հաղթելը: Հեշտ խաղեր չկան, վաղը կլինի ամենակարևորը։

— Ի՞նչ կասեք Ասլանիի մասին։

— Ասլանին մեծ ներուժ ունի, նա ցանկանում է կատարելագործվել և սովորել, մենք բոլորի կարիքն ունենք, մենք նրան կօգնենք:

— Ո՞ւշ չէ արդյոք, որ «Ինտերն» ուշքի գա։

— Բոլոր թիմերն ունեն վերելքներ և վայրէջքներ, այդ թվում նաև մեզ հետ պատահել է: Մենք հիմա ցանկանում ենք ավելի առաջ գնալ: Մենք գտնում ենք մեր խաղը: Ուզում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Սխալներ միշտ էլ լինում են, բայց պետք է անենք հնարավոր ամեն ինչ։